Կիևի իշխանությունները գրիպի տարածումը կանխելու նպատակով հայտարարել են կարանտին
INTERNATIONAL NEWSԿիևի իշխանությունները որոշում են կայացրել հունվարի 16-ից քաղաքում կարանտին հայտարարել գրիպի և սուր շնչառական հիվանդությունների տարածումը կանխելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ուկրաինական «Ունիան» գործակալությունը, այս մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալ ի Կլիչկոն իր տեղակալների հետ խորհրդակցության ժամանակ:
Կլիչկոն հայտարարել է, որ Կիևի իշխանությունները, թույլ չտալու համար, որ քաղաքում համաճարակ սկսվի, որոշում են կայացրել հունվարի 16-ից կարանտին հայտարարել ուսումնական և առողջապահական հաստատություններում, քաղաքի այլ հաստատություններում և սահմանափակել զանգվածային միջոցառումների անցկացումը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



