Արգենտինայի հավաքականը Մեսսիի հետ պարտվեց Ուրուգվային՝ կրելով առաջին պարտությունը ԱԱ-2026-ի ընտրական փուլում
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավարտվել է Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի հինգերորդ տուրի հանդիպումը, որում Արգենտինայի հավաքականը հյուրընկալել էր Ուրուգվայի հավաքականին։ Հանդիպումը կայացել է Բուենոս Այրեսում՝ «Բոմբոներա» մարզադաշտում և ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Ուրուգվայի հավաքականի կազմում գոլի հեղինակ են դարձել Ռոնալդ Արաուխոն և Դարվին Նունյեսը:
Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու անցկացրել ամբողջ 90 րոպեն։
Այսպիսով, Արգենտինայի հավաքականն իր առաջին պարտությունն է կրել աշխարհի առաջնության ընտրական փուլում, սակայն պահպանել է մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարությունը՝ իր ակտիվում ունենալով 12 միավոր։ Ուրուգվայի հավաքականն իր հերթին 10 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը։
Հաջորդ տուրում Արգենտինայի հավաքականը կհանդիպի Բրազիլիայի հավաքականի հետ, իսկ Ուրուգվայը կխաղա Բոլիվիայի հետ։
Աղբյուր ArmSport.am