Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Իսրայելին «ոչինչ պարտք չէ»
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրն «Իսրայելին ոչինչ պարտք չէ», ուստի ինքը կարող է «ազատ արտահայտել» Գազայի հակամարտության վերաբերյալ իր երկրի դիրքորոշումը։
Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Թուրքիայի առաջնորդն ասել է Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսում:
«Ես ազատ եմ խոսում, մենք Իսրայելին ոչինչ պարտք չենք։ Եթե պարտք լինեինք, չէինք կարող այդքան ազատ խոսել։ Սակայն նրանք, ովքեր պարտք են, չեն կարող ազատ խոսել։ Ես առաջնորդ եմ, ով վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում առաջին անգամ հակասեմական դիրքորոշմամբ է հանդես եկել: Աշխարհում ոչ մի վարչապետ երբեք նման բան չի արել: Ես դա արեցի»,- ասել է Էրդողանը:
Նա նաև հավելել է, որ անհրաժեշտ է քննարկել մի կարևոր հարց, և այն է, թե ինչպես պետք է լուծվի խնդիրը Գազայի հատվածում։