Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ «անտագոնիզմին եւ թշնամանքին վերջ դնելու» «պատմական հնարավորության» մասին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հայաստանի անօրինական ռեժիմը Ղարաբաղում զինաթափվել եւ դուրս է բերվել Ադրբեջանից», ինչը վերացնում է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի խոչընդոտները, Բրյուսելում լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական – Ալիեւի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Euroreporter-ին։
«Մենք հավատում ենք, որ սա երկու երկրների միջեւ անտագոնիզմին եւ թշնամանքին վերջ դնելու եւ 5 սկզբունքների հիման վրա կայուն խաղաղություն կառուցելու պատմական հնարավորություն է, որոնք Ադրբեջանը ներկայացրել է Հայաստանին»,- ասել է Հաջիեւը։
Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվեր ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, «բայց դա տեղի չունեցավ»։
«Քանի որ նրա նպատակը Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիան պահպանելն էր, Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը անհաջողության մատնվեց։ Մենք վերջ դրեցինք ռազմական օկուպացիային եւ ագրեսիային։ Ուստի Ադրբեջանը այժմ առաջնահերթություն է ընտրում խաղաղությունը եւ կարգավորումը Հայաստանի հետ։ Բայց ցանկացած խաղաղ գործընթաց պահանջում է երկու կողմերի մասնակցություն։ Հայաստանը պետք է ցուցադրի դրական եւ լավ մտադրություններ։ Մենք Հայաստանին ենք տրամադրել թարմացված 5-րդ խաղաղության համաձայնագիրը, բայց նրանք արդեն երկու ամիս է՝ չեն արձագանքում»,- նշել է Հաջիեւը։
Նա ավելացրել է, որ «տարածաշրջանում նոր իրողություն է ստեղծվել»։