Թուրքիայում հայտնի է դարձել, որ Ռուսաստանի ձերբակալված քաղաքացին կարող է կապ ունենալ ԻՊ-ի հետ
INTERNATIONAL NEWSՍտամբուլում տեղի ունեցած պայթյունից անմիջապես հետո թուրքական հատուկ ծառայությունները հատուկ գործողություն են սկսել «Իսլամական պետության» ենթադրյալ անդամներին բացահայտելու համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա նովստի»-ն:
Գործողության ընթացքում ձերբակալվել են Ռուսաստանի երեք քաղաքացիներ, ովքեր կասկածվում են ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերելու մեջ:
Հայտնի է դարձել Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ձերբակալվածների ինքնությունը, նրանցից մեկը՝ Այդար Սուլեյմենովը, «Իսլամական պետության» անդամ էր, ինչը հայտնի էր միջազգային հատուկ ծառայություններին, այդ թվում՝ս թուրքական:
Երեքշաբթի հզոր ռումբ է պայթել Ստամբուլի կենտրոնում, Սուլթանհամիդ հրապարակում, տրամվայի կանգառի կողքին, այնժամանակ երբ այնտեղ եղել է զբոսաշրջիկների խումբը: Պաշտոնական տվյալներով 10 օտարերկացի զոհվել է, 15-ը՝ վիրավորվել:



