Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը ցանկանում է լուռ ու փափուկ դուրս գալ ՀԱՊԿ-ից, բայց դա նրան թույլ չեն տա. Տարածաշրջանի հիմնական իրադարձությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան հաջորդ տարի. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

pravda.ru-ն գրում է, որ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթաժողովին, և հույս է հայտնել, որ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը։ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է, որ Կրեմլը ափսոսում է Փաշինյանի նման որոշման համար, քանի որ նման հանդիպումները «ժամացույցներն ուղղելու և կարծիքներ փոխանակելու լավ առիթ են»։ Նրա խոսքով, ՀԱՊԿ-ը մնում է արդիական, և այն հանդիպումները, որոնք կազմակերպվում են դաշինքի շրջանակներում, վկայում են փոխգործակցության այդ ձևաչափի արդիականության մասին։ Սա քողարկված նախազգուշացում է Հայաստանի համար տհաճ իրադարձությունների պատրաստման մասին։

Փաշինյանը երկար ժամանակ է, ինչ անվստահություն է ցուցաբերում ՀԱՊԿ-ի նկատմամբ: Նա մայիսին ասել էր, որ չի բացառում այդ կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու կամ սառեցնելու որոշումը։ Հուլիսին Երևանը հրաժարվեց մասնակցել դաշինքի երկրների համատեղ զորավարժություններին, իսկ սեպտեմբերին կազմակերպությունից հետ կանչեց Հայաստանի մշտական ներկայացուցչին։ Երևանը կարծում է, որ Հայաստանի (Սյունիքի մարզ) տարածքին Ադրբեջանի հարվածների վերաբերյալ ՀԱՊԿ-ին ուղղված իր դիմումը ոչ պատշաճ արձագանքի է արժանացել, այսինքն՝ Բաքվի «դատապարտում» չի եղել։ Միաժամանակ, Լեռնային Ղարաբաղի անկումը երկրում ներկայացվում է այն համատեքստում, որ մեղավոր են Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը, թեև նախկին չճանաչված հանրապետությունը չի ճանաչվել հենց անգամ Հայաստանի կողմից։

Վերջերս էլ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում կայացած «Հայաստանի ռազմավարական ապագա» ֆորումում ասել էր, որ Հայաստանը դիտարկում է չմիավորված պետություն դառնալու հնարավորությունը։ Ըստ հայկական մամուլի, Փաշինյանը այդ կարգավիճակը դիտարկում է որպես ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին անցումային փուլ։ Կարելի է ենթադրել, որ այդ որոշումը համաձայնեցված է արևմտյան գործընկերների հետ Կրեմլի սուր արձագանքը չառաջացնելու համար, և դա կնախապատրաստի 102-րդ ռուսական բազայի դուրսբերումը Գյումրիից։ Փաշինյանն ինքը կարծում է, որ Մոսկվայի կողմից արձագանք չի լինի, քանի որ Ռուսաստանը «թուլացել է պատերազմից ու պատժամիջոցներից», և Հայաստանը ՀԱՊԿից դուրս կգա «լուռ և փափուկ»։

Վտանգն այն է, որ Հայաստանում կարող է ռազմական հակամարտություն ծագել, եթե ազգայնականները հարձակվեն Գյումրիի ռուսական ռազմակայանի վրա։ Նման բան արդեն տեղի է ունեցել Վրաստանում 2008 թվականի օգոստոսին, և դա դրսից է ուղղորդվել «հակառուսական» նախագծի շրջանակներում։ Եվ պատահական չէ, որ հայկական բանակը սկսել է զինվել Ֆրանսիայից։ Խոսքը ֆրանսիական ՀՕՊ համակարգերի մատակարարման մասին է։ ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը նոյեմբերի 13-ին ասել է, որ ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում։ Նա նաև «անվերապահ աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին» և կոչ արել՝ զգոն լինել «Հայաստանը ապակայունացնելու ցանկացած ներքին կամ արտաքին փորձերի դեմ»։

Այսինքն, Երևանը թույլտվություն է ստացել Արևմուտքից ընդդիմության դեմ քայլեր ձեռնարկելու և Ռուսաստանի Դաշնության հետ լոյալ հարաբերություններին վերադառնալու համար։ Նմանատիպ հայտարարություններ ժամանակին հնչել էին Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ղազախստանի դեպքերում, և ամենուր դրանք հանգեցրել էին իրավիճակի կտրուկ սրման։ Մինչդեռ Բաքուն խաղաղության պայմանագրի կնքման հարցում Երևանին ընդառաջ չի գնում, ընդհակառակը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի ու ավելի շատ նոր մեղադրանքներ է առաջադրում։ Ներկայում դրանք երեքն են. -Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ ստեղծելու մասին 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները չկատարելը, -Լեռնային Ղարաբաղի տարածքը «ռազմական տեխնիկայի, անձնակազմի և ականների փոխադրման համար» օգտագործելը, -ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքը մերժելը:

Բանն այն է, որ Ալիևը հայկական շատ տարածքներ է համարում ադրբեջանական։ Եվ կասկած չկա, որ նա կանգ չի առնի Փաշինյանին զիջումների ստիպելու մեջ։ Այս ամենը խոսում է այն մասին, որ Անդրկովկասում ռազմական հակամարտությունը հեռու է ավարտված լինելուց։ Փաշինյանը հույս ունի, որ հակառուսական դիրքորոշման դիմաց Արևմուտքը կպաշտպանի իրեն: Բայց այն, թե ինչպես է Արևմուտքը պաշտպանում, գիտեն բոլորը, դա պարզ երևում է Ուկրաինայի օրինակից։ Միաժամանակ, Եվրոպայից Հայաստան ռազմական լոգիստիկան կիրականացվի ծովային ճանապարհով, այն էլ՝ միայն այն դեպքում, եթե Վրաստանը միջանցք տրամադրի, որը կավելացնի և՛ ժամանակը, և՛ ծախսերը։ Տարածաշրջանի հիմնական իրադարձությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան հաջորդ տարի: Եթե փորձում են Հայաստանը պոկել Ռուսաստանից վերջինիս համար ամենամեծ կորուստներով, ապա դա պետք է անել միայն այն ժամանակ, երբ Ուկրաինայում դեռ պատերազմ է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms