Գաել Անդոնյանը Ֆրանսիայի երկրորդ լիգայի առաջնության 20-րդ տուրի խորհրդանշական հավաքականում է
SPORTFrance Football-ի վարկածով Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ ֆրանսիական «Դիժոնի» -ի պաշտպան Գաել Անդոնյանն ընդգրկվել է Ֆրանսիայի երկրորդ լիգայի առաջնության 20-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայազգի 20-ամյա ֆուտբոլիստը նաեւ ֆրանսիական La Ligue2.fr-ի վարկածով ճանաչվել է ֆրանսիական «Լիգա-2»-ի 20-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: «Նյորի» դեմ արտագնա խաղում Անդոնյանը դուբլի հեղինակ է դարձել եւ փրկել հավաքականին պարտությունից: Մինչեւ 2018 թ-ը ֆրանսիական Մարսելի հետ պայմանագիր ունեցող Գաել Անդոնյանը վարձակալական հիմունքներով խաղում է «Դիժոնում»:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



