Բելգիացի իմ գործընկերների ուշադրությունը հրավիրեցի բռնի տեղահանված արցախահայության խնդիրներին, ՀՀ անվտանգային մարտահրավերներին. Թովմասյան
BLOGԹագուհի Թովմասյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
Որպես Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի անդամ`այսօր մի խումբ պատգամավորների հետ հանդիպում ունեցա Հայաստանում գտնվող Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ՝ Մարկ Դեմեսմեկերի գլխավորությամբ։
Բելգիացի իմ գործընկերների ուշադրությունը հրավիրեցի հայկական երկրորդ հանրապետության ցավալի կորստից հետո բռնի տեղահանված 120000 արցախահայության խնդիրներին, Հայաստանի անվտանգային մարտահրավերներին։
Ընդգծեցի, որ մինչ մեր հայրենակիցները միջազգային ամուր երաշխիքների առկայության պայմաններում կվերադառնան Արցախ, խնդիր կա պահպանելու հայկական պատմամշակութային հուշարձանները, գերեզմանները եւ արցախահայերի սեփականությունը։ Մարդիկ դռները փակել եւ դուրս են եկել՝ իրենց հետ գրեթե ոչինչ չբերելով:
Ներկայացրի Բաքվում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, գերեվարված քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի, անհետ կորածների որոնողական աշխատանքների վերսկսման անհրաժեշտությունը՝ որպես միջազգային իրավունքի անխախտելի պահանջ։
«Մեր տարածաշրջանում միջազգային իրավունքը չի գործում, քանի որ անգամ Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումները մնացել են անկատար Ադրբեջանի կողմից. պետք է միջազգային հանրությունը այս ուղղությամբ ջանքեր գործադրի»,- ամփոփեցի խոսքս՝ շնորհակալություն հայտնելով բարեկամական խմբի անդամներին իրենց աշխատանքի համար:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Trust and reach across the globe
3
AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback
4
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts
5
Choosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App



