Երևանը շարունակում է ապրել «եթե»-ների միֆերով. Մեսրոպ Առաքելյան
POLITICSՀայտնի միֆերից է Երևանի խցանումների լուծումը՝ հանրային տրանսպորտի համակարգի ներդրումը կվերացնի խցանումները։ Հերթական սիրողական մակարդակով ստեղծված միֆը, որով ապրում է քաղաքային հերթական իշխանությունը։
Ընդհանրապես, երթևեկությունը բավականին բարդ համակարգ է և դրա կարգավորումն էլ բարդ լուծումներ է պահանջում, որն աշխարհի շատ քաղաքներ իրականացնում են, և այդ քաղաքները վաղուց ունեն կայացած տրանսպորտային համակարգ։
Խցանումները սխալ կառուցած ճանապարհների, փողոցների հոսունության, ճանապարհային երթևեկության կանոնների և շատ ու շատ այլ գործոններից են կախված։
Օրինակ, Արշակունյաց պողոտայում ամեն հայտնի օբյեկտի դիմաց շրջադարձ կա, ինչի պատճառով «կորել է» երթևեկելի մեկ գոտին, այսինքն՝ այդ շրջադարձերը փակելու դեպքում երթևեկությունը կավելանա 30 տոկոսով։
Բայց Երևանը շարունակում է ապրել «եթե»-ների միֆերով։ Եթե հանրային տրանսպորտը լավ աշխատի, ու եթե մարդիկ տրանսպորտից օգտվեն ու եթե չօգտվեն անձնական մեքենաներից, ապա խցանումներ չեն լինի։
Միանգամից ասեք, եթե մարդիկ օրական 10 կմ քայլեն և անձնական մեքենայից չօգտվեն, ապա խցանումներ չեն լինի։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



