DBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2023 թվականի թվով 3-րդ տրանշը
ECONOMICS2023 թվականի նոյեմբերի 20-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է AMANLBB2NER4 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․
- Ընդհանուր ծավալը – 5 մլն․ ԱՄՆ դոլար
- Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը – 4,25 %
- Շրջանառության ժամկետը – 27 ամիս
- Արժեկտրոնի վճարում – եռամսյա պարբերականությամբ
- Մարման ամսաթիվ – 20 փետրվարի 2026թ․
Պարտատոմսերը տեղաբաշխվելու 2023թ․-ի նոյեմբերի 20-ից մինչև 2024 թվականի հունվարի 19-ը ներառյալ։
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պարտատոմսերը հնարավոր է հեշտությամբ ձեռք բերել նաև առցանց տարբերակով՝ մի քանի հպումով, առանց Բանկի մասնաճյուղ այցելելու։ Այդ նպատակով պարզապես պետք է IDBanking.am առցանց հարթակում մուտք գործել «Արժեթղթեր» բաժին, ընտրել պարտատոմսերի տեսակը և քանակը և կատարել գնում։
Պարտատոմսերը ձեռք բերելուց հետո դրանց մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։
Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ։
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 18 հոկտեմբերի 2023թ. թիվ 1/520 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ