Պուտինը մտահոգություն է հայտնել Գազայում մարդկային զոհերի և հումանիտար աղետի կապակցությամբ և կոչ արել աշխարհին միավորել ջանքերը հակամարտությունը դադարեցնելու համար
POLITICS
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Գազայի հատվածում հումանիտար աղետ է, որը խորը մտահոգություն է առաջացնում, գրում է «Ինտերֆաքս»-ը։
«Հազարավոր մարդկանց մահը, խաղաղ բնակչության զանգվածային արտաքսումը և Գազայի հատվածում բռնկված հումանիտար աղետը խորը մտահոգություն են առաջացնում»,-ասել Է Պուտինը պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցով BRICS-ի արտահերթ գագաթնաժողովում:
Պուտինը նաև սարսափելի է համարել մեծ թվով երեխաների մահվան դեպքերը: Նա ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը տապալելու մեջ:
Բացի այդ, ՌԴ նախագահն անհրաժեշտ է համարել միջազգային հանրության ջանքերի միավորումը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության քաղաքական կարգավորում գտնելու համար:
«Մենք կոչ ենք անում միավորել միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված իրավիճակի ապաԷսկալացմանը, կրակի դադարեցմանը և պաղեստինա-իսրայելական հակամարտության քաղաքական լուծման որոնմանը»,- Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:
ՌԴ առաջնորդի կարծիքով ՝ այդ աշխատանքում առանցքային դեր կարող են խաղալ BRICS-ի պետությունները և տարածաշրջանի երկրները:
«Այդ պատճառով հատկապես նշանակալի է մեր այսօրվա նիստին Մերձավոր Արևելքի պետությունների գործընկերների մասնակցությունը, որոնք այս տարի BRICS-ի լիաֆորմատ անդամ դառնալու հրավեր են ստացել: Օգտվելով առիթից՝ կցանկանայի հարգանքով նշել իրավիճակի կարգավորմանն ուղղված նրանց ջանքերը և, մասնավորապես, նկատի ունեմ Եգիպտոսում խաղաղության գագաթնաժողովի և Սաուդյան Արաբիայում արաբա-իսլամական արտակարգ գագաթնաժողովի անցկացումը», - նշել է Ռուսաստանի ղեկավարը: