Աքարը Նեթանյահունին «արյունոտ ձեռքերով մանկասպան» է անվանել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը, ով ներկայումս զբաղեցնում է Թուրքիայի խորհրդարանի պաշտպանական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, անդրադարձել է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես Աքարը ելույթ է ունեցել Թուրքիայի արևտյան հատվածում գտնվող Այդըն քաղաքի Ադնան Մենդերեսի անվան համալսարանի (ADÜ) 2023-24 ակադեմիական տարվան նվիրված միջոցառմանը:
Աքարը նախ նշել է, որ այն ինչ տեղի է ունենում Պաղեստինի Գազայի հատվածում դա պատերազմ չէ, ապա ասել.
«Գազայում տեղի ունեցողը պատերազմ մի՛ անվանեք: Դա կոտարած է, ցեղասպանություն, վայրենություն և բարբարոսություն: Հիվանդանոցին հարվածելը ցույց տվեց, որ իրավունքի ուժն ու հումանիզմը վերջացել է»:
Նա, շարունակելով Իսրայելի գործողություններին ուղղված խիստ քննադատական հռետորաբանությունը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին անվանել է «մանկասպան»:
«Նեթնյահուն այրունոտ ձեռքերով մանկասպան է»,-ասել է Աքարը: