Զելենսկին հայտարարել է ուկրաինական բանակի համար բարդ իրավիճակի մասին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դոնեցկում չորս ուղղություններով ուկրաինական զորքերի համար իրավիճակը բարդ է։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է իր Telegram–յան ալիքում։
«Բարդ եղանակ, դժվար պաշտպանություն Լիմանսկի, Բախմուտսկի, Դոնեցկի և Ավդեևսկի ուղղություններում»,- գրել է նա։
Մինչ այս Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ և ծանոթանալ նրա խաղաղության ծրագրի մանրամասներին։ Ուկրաինայի նախագահը նաև խոստովանել է, որ ուկրաինական զինված ուժերը հակահարձակման ընթացքում հինգ ամսում առաջ են անցել ընդամենը 10 մղոն։ Սա հուսահատեցնող է Ուկրաինայի դաշնակիցների համար, ովքեր կասկածում են, թե արդյոք Ուկրաինան կարող է հաղթել ռազմական հակամարտությունում: