Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


«Դժվար էր խաղալ համբույրի տեսարան Վիկտորիա Սահակյանի հետ, որի հետ լավ ընկերներ ենք». Ռաֆայել Երանոսյանը՝ «Օպերացիա Մեծապատիվ Մուրացկաններ» ֆիլմի մասին

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նոյեմբերի 30-ից բոլոր կինոթատրոններում կցուցադրվի «Օպերացիա Մեծապատիվ Մուրացկաններ» գեղարվեստական ֆիլմը, որի ռեժիսորն Արշալույս Հարությունյանն է, պրոդյուսերը՝ Արման Միտոյանը։ Ֆիլմի գլխավոր հերոսներից է դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանը, որը Tert.am Life-ին է վստահել դերի և ֆիլմի մասին բացառիկ մանրամասները: 

«Նոր Ռաֆայել Երանոսյան եք տեսնելու, առհասարակ, այս ժանրի ֆիլմ մենք չենք ունեցել: Կարծում եմ՝  այս ֆիլմում հանդիսատեսն ամեն ինչ կտեսնի՝ հումոր, դավաճանություն և արկածային պատմություն: Ավարտն էլ բավականին ինքնատիպ է:Երբ ռեժիսոր Արշալույս Հարությունյանը ներկայացնում էր ֆիլմի գաղափարը, անմիջապես հասկացա՝ ցանկանում եմ ընդունել հրավերը: Ինչ խոսք, Արշոն կարողանում է վարակել գաղափարով, ոգևորում է քեզ և ցանկանում ես բոլոր դերերը փորձել խաղալ: Արշոյի հետ երկար տարիներ եմ աշխատել, նրա պարագայում ես չեմ մտածում՝ վստահում եմ. հետո մեզ միացավ նաև պրոդյուսեր Արման Միտոյանը»,-ասաց Ռաֆայել Երանոսյանը: 

Ռաֆայել Երանոսյանը նոր ֆիլմում մարմնավորում է գլխավոր դերակատարին՝ Մանուկին՝ չկայացած ռեժիսորի, որին թատերական ինստիտուտից հեռացրել են իր անհավանական և համարձակ մտքերի համար։ Ռաֆայելի կերպարը փորձում է իր խելահեղ մտքերն իրագործել կյանքում։ Դերասանն անդրադարձավ նաև ԱՄՆ-ից այս ֆիլմի համար հատուկ ժամանած Քեն Դավիդյանի հետ համատեղ նկարահանումներին:
«Իհարկե, մշակութային տարբերություններ կային, ինչպես նաև Քեն Դավիդյանին թվում էր՝ մենք այստեղ ճանաչում չունենք: Հետագայում, երբ նկատել էր, թե ինչպես են մարդիկ մոտենում մեզ, կատակում էր՝ ասելով. «Այ տղա, դու աստղ ես փաստորեն»: Նկարահանումները բավական բարդ էին, ի վերջո, Քենը նաև լեզվի խնդիր ուներ, սակայն իսկապես մտերմացանք՝ արդյունքում միասին լավ աշխատանք մի մաս դարձանք»,- պատմեց դերասանը: 

Դատելով ֆիլմի պաշտոնական թրեյլերից՝ Ռաֆայել Երանոսյանի և Վիկտորիա Սահակյանի մասնակցությամբ համբույրի տեսարան կա: Ըստ դերասանի՝ մի փոքր դժվար է տրվում նման տեսարանը մի մարդու հետ, ում հետ աշխատում ես նույն թատրոնում և ընկերներ եք: 
«Երբ մարդուն սիրում ես որպես ընկեր, գործընկեր, աշխատանքի ընթացքում պարզապես տարվում եք գործով՝ չհասկանալով, թե ինչպես է դա տեղի ունենում: Մյուս կողմից՝ Հայաստանում ենք ապրում, նույն թատրոնում ենք աշխատում, իհարկե, այդ անհարմարությունը սկզբում կար, քանի որ մենք մի ընտանիքի անդամներ ենք, սակայն հանուն աշխատանքի ամեն բան էլ հաղթահարվում է: Ի դեպ, հենց այս շրջանից էլ նախընտրում եմ հերքել իմ և Վիկտորիայի սիրավեպի հավանական քննարկումները, որոնք վստահ եմ՝ պրեմիերայից հետո լինելու են»,- մանրամասնեց Ռաֆայել Երանոսյանը: 

Հավելենք, որ «Օպերացիա Մեծապատիվ Մուրացկաններ» ֆիլմի գաղափարն ի սկզբանե ծնվել է Արշալույս Հարությունյանի մոտ, իսկ սցենարը գրել է սցենարիստ Նարեկ Ավագյանի հետ։

Ֆիլմում որպես գլխավոր դերակատարներ հանդես են եկել Ռաֆայել Երանոսյանը, Քեն Դավիդյանը, Լուիզա Ներսիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Վիկտորիա Սահակյանը, Լևոն Հախվերդյնաը, Արսեն Սաղաթելյանը, Գրիշա Աղախանյանը և այլք:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns