«Հայաստանն ուզում է ծառայել մի քանի տերերի»․ Ալիևի ցինիզմը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշխարհում կան բազմաթիվ անհաջողակ, կախյալ երկրներ, որոնք ցանկանում են միաժամանակ նստել երկու կամ ավելի աթոռների վրա, ծառայել մի քանի տիրոջ և իրենց վերածել ավելի մեծ պետությունների առճակատման ասպարեզի։ Դրանցից մեկն Ադրբեջանի հարևան Հայաստանն է։
Այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով Կենտրոնական Ասիայի տնտեսությունների համար ՄԱԿ-ի հատուկ ծրագրի (SPECA) գագաթնաժողովում, փոխանցում տեղի ԶԼՄ-ները։
«Նման երկրներին բառի բուն իմաստով անկախ անվանվել չի կարելի։ Նման երկրների քաղաքականությունը հիմնված չէ իրենց ժողովրդի կամքի վրա, նրանց ճակատագիրը դրսի հովանավորների ձեռքում է։
Իսկ SPECA-ի անդամ երկրներն իսկապես անկախ երկրներ են, քանի որ վարում են անկախ արտաքին և ներքին քաղաքականություն»,- նշել է նա։