Փրկարարները տանիքից և ծառից իջեցրել են պոկված թիթեղները
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 25-ին, ժամը 16։10-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Սարգիս Սևանեցի փողոցի թիվ 2/3 հասցեի մոտակայքում գտնվող շենքի տանիքը ուժեղ քամուց մասամբ պոկվել է. առկա է ընկնելու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ երկհարկանի շենքի տանիքի (300 քմ) երկաթե թիթեղները մասամբ պոկվել են, իսկ մի մասը հայտնվել մոտակա ծառի վրա։ Փրկարարները տանիքից և մոտակա ծառից իջեցրել են պոկված թիթեղները (մոտ 25 քմ)։

1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



