Yerevan, 22.July.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի՝ երբևէ գրանցած ամենաբարձր ցուցանիշն է․ 5 մլն-ից ավելի ուղևորահոսք

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանում ընթացիկ տարում գրանցվել է ուղևորահոսքերի ու ավիաթռիչքների զգալի ակտիվացում։ Ուղևորահոսքի առումով Հայաստանում բարձր ցուցանիշ  էր գրանցվել 2019 թվականին՝ մոտ 3 մլն ուղևորահոսք։ 2020 թվականին, կորոնավիրուսով պայմանավորված, անկում էր եղել, 2021 թվականը վերականգնման շրջան էր, 2022 թվականին եղել է 3,7 մլն ուղևորահոսք։ 2023 թվականի 10 ամիսներին՝ հոկտեմբերի 31-ը ներառյալ, գրանցվել է  4,7 մլն ուղևորահոսք։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կանխատեսումներով՝ ակնկալվում է, որ տարվա վերջում 5 մլն-ից ավելի ուղևորահոսք կլինի։ Սա Հայաստանի՝ երբևէ գրանցած ամենաբարձր ցուցանիշն է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը նման ակտիվությունը պայմանավորում է մի քանի հանգամանքներով։ 

«Վերջին երկու տարիներին բավական ինտենսիվ աճ ունենք թե՛ ավիաընկերությունների թռիչքների, թե՛ ուղևորահոսքի հետ կապված։ Դա ունի մի քանի պատճառ։ Առաջինը պայմանավորված է հետքովիդյան ժամանակաշրջանում մարդկանց ճամփորդելու մեծ ցանկությամբ։ Մյուս պատճառը մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակն է։ Մասնավորապես, ռուս-ուկրաինական խնդրով պայմանավորված՝ բավական մեծ ուղևորահոսք կա․ մի շարք ավիաընկերություններ այդ երկրներից իջել են դեպի հարավ, այդ թվում՝ Հայաստան։ Այս համատեքստում մենք բնականոն հաբ ենք դարձել։ Այսինքն, Հայաստանը ոչ միայն դիտարկվում է որպես առանձին ուղղություն, այլև հարթակ այլ երկրներ գնալու համար»,-ասաց ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալը։ 

Մասնագետի պարզաբանմամբ՝ այդ համատեքստում հիմնական հաբն այն է, երբ տվյալ երկրի սեփական ավիաընկերություններն են ուղևորահոսքը կառավարում։ Հայաստանի դեպքում մի փոքր այլ տարբերակ է։ Հայկական որոշ ավիաընկերություններ, իհարկե, որոշ չափով այդ դերը ստանձնել են, բայց նաև շատ են այն դեպքերը, երբ, օրինակ, ռուսական ուղղություններից քաղաքացիները գալիս են Երևան և այստեղից այլ ավիաընկերության միջոցով մեկնում են դեպի եվրոպական երկրներ, որոնք այս պահին ռուսական ավիաընկերությունների համար փակ են։

Արտաքին նպաստավոր գործոններից բացի, ուղևորահոսքերի ակտիվացմանը նպաստում է նաև Հայաստանի կողմից ավիաընկերություններին ուղղված գործիքակազմի մշակումը։ Մասնավորապես, նոր ուղղությունների համար արտոնություններ են սահմանվում օդի տուրքի, նավիգացիոն տարբեր ծառայությունների հետ կապված։

«Ուղևորահոսքի ակտիվացմանը նպաստող գործոն է հայկական ավիաընկերությունների ակտիվ գործունեությունը։ Հայաստանի պատմության ընթացքում երբևիցե չի եղել, որ 6 հայկական օդային փոխադրող թռիչքներ իրականացնեն Երևանից։  Իրենք նույնպես նպաստում են ուղևորահոսքի ձևավորմանը։ Եվ դաշտում առկա մրցակցային պայմանները բերում են նաև տոմսերի գների իջեցման»,-ասաց Ստեփան Փայասլյանը։

Այս տարի 7 նոր ավիաընկերություն է մուտք գործել Հայաստանի շուկա, սակայն, Ստեփան Փայասլյանը նկատեց, որ դա դինամիկ ու փոփոխվող պրոցես է։ Նրա խոսքով՝ ավիաընկերությունները մտնում են շուկա որոշ ժամանակ հետո կարող են դուրս գալ կամ ժամանակավոր դադարեցնել՝ ելնելով իրենց բիզնեսի նպատակահարմարությունից։ Այսօր առկա են թռիչքներ Հռոմ, Միլան, Վենետիկ, Ֆրանկֆուրտ, Դյուսելդորֆ, Դորտմունդ, Փարիզ,  Լիոն և այլն։ Նա նշեց, որ ռուսական ուղղությունն է ակտիվ աշխատում։ Հատկապես հայկական ավիաընկերությունները դեպի Ռուսաստան ուղղությունը դիվերսիֆիկացնում են՝ ներառելով ռուսական տարբեր քաղաքներ։ Նկատվում է հետաքրքրության աճ Երևանից դեպի այլ տարածաշրջան։ Առաջին անգամ գործարկվել է Շրի Լանկա- Երևան ուղիղ չվերթը։ Հայկական ավիաընկերությունների ուշադրության առանցքում Հնդկաստանն է, Չինաստան, Տաջիկստան, Թուրքմենստանը և այլն։

Թե կոնկրետ որ ընկերությունները որ ուղղություններով թռիչքներ կգործարկեն առաջիկայում, Ստեփան Փայասլյանը դժվարացավ պատասխանել, միայն նշեց՝ այս պահին հայտնի է, որ 2024 թվականի գարնանը Eurowings-ը գործարկելու է Բեռլին-Երևան չվերթը։

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''