Հնդկաստանում 25 մարդ Է զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի Մադյա Փրադեշի նահանգի ճանապարհներից մեկում 38 ուղեւորների փոխադրող ավտոբուսը բախվել Է բեռնատարին, ինչի հետեւանքով զոհվել Է 25 մարդ, 19 հոգի վիրավորվել Է եւ տեղափոխվել հիվանդանոց: Այդ մասին հաղորդել Է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանության մի սպայի:
Ինչպես նշել Է ոստիկանը, երկու փոխադրամիջոցներն Էլ շարժվում Էին բավականին մեծ արագությամբ:
Նահանգի կառավարության ղեկավար Շիվրաջ Սինգհ Չոուհանը հայտարարել Է, որ վթարից տուժածներն ու զոհվածների ընտանիքները նյութական փոխհատուցում կստանան:
Պատահարի փաստով հետաքննություն Է սկսվել:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



