Աբսուրդը կայանում է նրանում, որ պետության տարեկան բյուջեն 50%-ից ավելի` մինչեւ 80% թերակատարած կառավարությունը շարունակում է մնալ պետության ղեկին. Կոստանյան
BLOGԱբսուրդը կայանում է նրանում, որ պետության տարեկան բյուջեն 50%-ից ավելի` մինչեւ 80% թերակատարած կառավարությունը շարունակում է մնալ պետության ղեկին, չնայած մյուս կողմից էլ պատերազմ պարտվել ու վերընտրվելու աբսուրդն էլ ավելի անտրամաբանական է։
Այսինքն, ստացվում է, եթե ինչ-որ տեղ ՀՀ քաղաքացիների մի մասն այս իշխանության պատերազմ պարտվելը կարողանում էր արդարացնել` նախկինների մեղքով պայմանավորելով, հիմա այլեւս ոչ մի պատճառաբանություն չի կարող աշխատել, քանի որ բոլոր «խոստումներում» գրանցվել են համատարած ձախողումներ` սկսած կրթությունից մինչև ջրամբարաշինություն, որն ի դեպ, Հայաստանում հենց այս պահին ռիսկային գործոն է. Ադրբեջանն ու Թուրքիան «աչք ունեն» (ես ասեմ աչք ունեն, դուք հասկացեք, թե ինչ նկատի ունեմ) ՀՀ ջրային ամենամեծ ռեսուրսների վրա` Սևանա լիճ և Ախուրյան ջրամբար (ամենամեծը ՀՀ-ում)։ Ու հենց ջրամբարների կառուցման տարեկան պլանը թերակատարված է 80%-ով։
Հիմա հարց, ՀՀ հարգելի' քաղաքացի. ի՞նչ է փոխվել քո կյանքում 2018-ից ի վեր, բացի.
- պատերազմից ու մարդկային կորուստներից
- հայ գերիներին բանտերից հետ չբերելուց,
- տարածքային կորուստներից, ոչ միայն Արցախի, այլև ՀՀ մի շարք հատվածների (Սև լճի կեսը, Գորիս-Կապան ճանապարհահատվածը, Շուռնուխը, և այլն),
- անվտանգության կորստից,
- «նախկին talanciner-ի կերածը հետ չբերելուց,
- ՀՀ և ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարության հայկական ու ալիևյան բանտարկություններից,
- կոռուպցիան շարունակվելուց (գլուխս չարդուկեք «հիմա կոռուպցիա չկա»-ներով),
- բոլոր ոլորտներում համատարած տապալումներից,
- Սնուփ-դոգով 2'5 մլրդ դրամ մսխելուց,
- աննպատակ, անհեռանկար ու անհասկանալի փառատոններից,
- այստեղ կարող եք գրել ձեր տարբերակը:
Ու եթե էդքանից հետո դեռ արդարացնում եք ձախողված, հողատու, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող «նիկոլ-փաշինյան ընդ քօ»-ին, ուրեմն ամեն ինչ ավելի քան արդար է։
Էլ չբողոքեք։
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



