Ինչու է հետաձգվել Իրանի նախագահի այցը Թուրքիա
INTERNATIONAL NEWSԻրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Թուրքիա, որը պետք է մեկնարկեր դեռ երեկ՝ նոյեմբերի 28-ին, հետաձգվել է՝ Գազայի սեկտորի հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի պատճառով, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։
«Նախագահ Ռայիսիի պաշտոնական այցը Անկարա, որն արդեն պլանավորված էր, հետաձգվել է ՄԱԿ ԱԽ նիստի պատճառով, որը նվիրված էր լինելու Գազայի սեկտորին, եւ որին մասնակցության հրավեր էին ստացել եւ Թուրքիայի, եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։ Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները համաձայնեցրել են եւ այցը հետաձգել մի քանի օրով, որպեսզի այցի ընթացքում կարողանան քննարկել ՄԱԿ ԱԽ նիստի արդյունքները»,- հայտարարել է նախարար Աբդոլահիանը։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



