Իսրայելի կառավարության քարտուղարը հերքում է երկարաժամկետ զինադադարի մասին լուրերը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի կառավարության քարտուղար Յոսի Ֆուկսը հայտարարել է, որ պատանդների փոխանակման գործարք, որը կհանգեցնի պատերազմի ավարտին կամ տևական զինադադարին, չի լինելու, նման լուրերը կեղծ են։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Ֆուկսը գրել է X-ի իր միկրոբլոգում։
Ավելի վաղ մամուլում ի հայտ էր եկել հրապարակում այն մասին, որ ԱՄՆ-ի, Իսրայելի և Եգիպտոսի հետախուզության պաշտոնյաները Դոհայում Կատարի իշխանությունների հետ քննարկել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև նոր համաձայնագիր կնքելու հնարավորությունը, որի համաձայն՝ պաղեստինյան շարժումը կազատի բոլոր պատանդներին՝ ներառյալ զինվորներին, և Իսրայելն ի պատասխան բանտերից կազատի էլ ավելի շատ պաղեստինցիների և կհամաձայնի Գազայի հատվածում երկարաժամկետ զինադադարի: Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը, արձագանքելով այդ հրապարակմանը, սպառնացել է փլուզել իշխող կոալիցիան, եթե հրադադարի ավարտից հետո Իսրայելը չվերսկսի պատերազմը ՀԱՄԱՍ-ի հետ։
Նախօրեին ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը, Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ, պայմանավորվել են ևս երկու օրով երկարաձգել մարդասիրական չորսօրյա զինադադարը՝ ավելի շատ մարդկանց ազատելու համար: Զինադադարն ուժի մեջ է մինչև նոյեմբերի 30-ի առավոտը։