Իրաքում պայթեցվել է պատգամավորի հարազատներին տեղափոխող մեքենան․ կա 10 զոհ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրաքի արևելյան Դիյալա նահանգում նոյեմբերի 30-ի երեկոյան ճանապարհին ռումբ է պայթեցվել, այնուհետև՝ հրաձգություն տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 14 մարդ՝ վիրավորվել։
Ըստ անվտանգության ուժերում երկու աղբյուրների՝ հարձակումը տեղի է ունեցել Ամրանիյա քաղաքի մերձակայքում, թիրախավորվել են տեղի պատգամավորներից մեկի հարազատները։ Պայթեցվել են ճանապարհի վրա տեղադրված երկու ռումբեր, որոնք ոչնչացրել են մի քանի հոգու տեղափոխող մեքենան։ Դեպքի վայր օգնության եկած տեղացիների վրա սկսել են կրակել դիպուկահարները։
Հարձակման հնարավոր շարժառիթների մասին ոչինչ չի հաղորդվել։ Անվտանգության ուժերը շրջանում պարետային ժամ են հայտարարել։ Գիշերը որոնումներ են իրականացվել՝ հարձակման պատասխանատուներին գտնելու համար: