Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Առաջին կառավարվող միջուկային ռեակցիան, կուբայական հեղափոխությունը, թուրքական ուլտիմատումը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ստրկատիրության դեմ պայքարի համաշխարհային օր, Մյանմա՝ Ազգային տոնի օր, Կուբա՝ Հեղափոխական զինված ուժերի օր, Ռուսաստան՝ Բանկային աշխատողի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1816 - Վենետիկ է ժամանել Ջորջ Բայրոնը՝ հայոց լեզու սովորելու և հայ գրականությանը ծանոթանալու նպատակով։

1868 – ծնվել է ազգային-եկեղեցական գործիչ, Ամենայն հայոց 129-րդ կաթողիկոս Գևորգ Զ Նորնախիջևանցին (Գևորգ Զ Չորեքչյան):

1891 –ծնվել է գրականագետ Խորեն Սարգսյանը։

1895-սկսվել է զեյթունցիների ապստամբությունը, որոնք հենց առաջին օրը 6000 կռվողներով հետ են մղել մի քանի անգամ գերակշռող թուրքերի բոլոր գրոհները:

1897– ծնվել է մարշալ Հովհաննես Բաղրամյանը:

1910 –ծնվել է հայ խորհրդային ճարտարապետ Արտաշես Մամիջանյանը։

1915 – վախճանվել է պատմաբան, բանասեր, եկեղեցական գործիչ Կարապետ ՏերՄկրտչյանը։

1920– Հայաստանը և Թուրքիան սկսել են Ալեքսանդրապոլի պայմանագրի բանակցությունները, որտեղ Թուրքիայի ներկայացուցչության ղեկավար Կարաբեքիրը ուլտիմատիվ պահանջներ է ներկայացրել։ - ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցչության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքվել է համաձայնագիր, ըստ որի, Հայաստանը հայտարարվել է անկախ սոցիալիստական խորհրդային հանրապետություն, իսկ մինչև Հայհեղկոմի ժամանումը մայրաքաղաք իշխանությունը հանձնվել է զինվորական հրամանատարությանը Դրաստամատ Կանայանի ղեկավարությամբ։

1956 –վախճանվել է բանաստեղծուհի Պերճուհի Պարսամյանը։

1958 - Երևանում հիմնվել է «Խորհրդաբուլղարական բարեկամություն» ընկերության հայկական բաժանմունք։

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Եթովպիայի հետ։

2003- Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի դահլիճում ահաբեկչական գործողություն իրականացրած Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին:

2013-«Հայռուսգազարդի» բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող 20 տոկոս մասնաբաժինը փոխանցվել է ռուսական «Գազպրոմին», որով Հայաստանը փակել է իր 155 միլիոն դոլարի պարտքը:

2013 - պետական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. նրա առաջին կանգառը եղել է Գյումրին, որտեղ նա Սերժ Սարգսյանի հետ մասնակցել է Հայ - ռուսական միջտարածաշրջանային համաժողովին:

2014-ավարտվել են Լոռու մարզի Օձուն գյուղի 6-րդ դարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնողական աշխատանքները։

2016-ընդդիմադիր երեք կուսակցություններ հայտնել են 2017 թվականի ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին. դրանք են՝ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։

2020-Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով գեներալ Վիտալի Բալասանյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար:

ԱՇԽԱՐՀ

1409– Գերմանիայում բացվել է Լայպցիգի համալսարանը:

1547– վախճանվել է իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը, որը նվաճել էր Մեքսիկան և ոչնչացրել ացտեկների պետությունը։

1594– վախճանվել է ֆլամանդացի նշանավոր քարտեզագիր Գերհարդ Մերկատորը։

1804 –Նապոլեոն 1-ին Բոնապարտն ինքն իրեն հայտարարել է Ֆրանսիայի կայսր։

1805– Նապոլեոն Բոնապարտի գլխավորած ֆրանսիական «Մեծ բանակը» Աուստեռլիցի ճակատամարտում ջախջախել է ռուս-ավստրիական բանակը:

1814 –վախճանվել է ֆրանսիացի գրող, սադիզմի հիմնադիր մարքիզ դե Սադը։

1852 –Ֆրանսիայում ընկել է Երկրորդ հանրապետությունը և հաստատվել է Երկրորդ կայսրությունը Նապոլեոն 3-րդի գլխավորությամբ։

1896 –ծնվել է խորհրդային զորավար, մարշալ Գեորգի Ժուկովը:

1902 –Ուզբեկստանի Անդիժան քաղաքում տեղի է ունեցել 9 բալանոց ավերիչ երկրաշարժ։

1918 –վախճանվել է նեոռոմանտիկական ուղղության ֆրանսիացի պոետ և դրամատուրգ Էդմոն Ռոստանը։

1942– Էնրիկո Ֆերմիի ղեկավարությամբ իրականացվել է առաջին կառավարվող միջուկային ռեակցիան:

1956 –Ֆիդել Կաստրոյի գլխավորությամբ մի խումբ հեղափոխականներ Մեքսիկայից «Գրանմա» նավակով ափ են իջել Կուբայում, սկսվել է կուբայական հեղափոխությունը։

1971– 6 արաբական էմիրաթներ միացել են և ստեղծել Արաբական Միացյալ Էմիրությունները:

1981– ծնվել է ամերիկացի ճանաչված երգչուհի Բրիթնի Սփիրսը:

1987 – վախճանվել է խորհրդային ֆիզիկոս-տեսաբան Յակով Զելդովիչը։

2008 –վախճանվել է իտալացի կոմպոզիտոր, գրող և փիլիսոփա Ռենատո դե Գրանդիսը։

2020- վախճանվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դը Էստենը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest