Իսրայելական բանակը հաստատել է Գազայի հատվածում չորս պատանդների մահը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հաստատել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից գերեվարված չորս պատանդների մահը։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարիին հղումով։
Նրա խոսքով՝ Գազայի հատվածում չորս պատանդ է զոհվել՝ Էլիահու Մարգալիտը, Միա Գորենը, Ռոնեն Էնգելը և Արիե Զալմանովիչը։ Հագարին ասել է, որ ՀԱՄԱՍ-ի զոհված պատանդների ընտանիքներն արդեն ծանուցվել են։ Իսրայելական բանակի ներկայացուցիչը, սակայն, չի հստակեցրել, թե ինչպես և երբ են զոհվել պատանդները։
Ավելի վաղ Հագարին ասել էր, որ պաղեստինյան արմատականները շարունակում են պատանդ պահել 136 մարդու, այդ թվում՝ 17 կանանց և երեխաների, որոնք «առևանգվել են իրենց տներից»։
Նրա խոսքով՝ Իսրայելի պաշտպանության բանակը «կշարունակի անել ամեն ինչ առևանգվածներին ցանկացած ճանապարհով վերադարձնելու համար»։