«Շիրակ»-ը Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումն ավարտեց հաղթանակով
SPORTՖուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Գյուրմրու «Շիրակ»-ը սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Զրինսկի»-ին:
Մեկնարկային սուլիչից 17 րոպե անց գյոմրեցիները առաջ անցան հաշվի մեջ: «Շիրակ»-ի իվուարցի հարձակվող Ժան-Ժակ Բուգուհինն առաջ մղեց թիմին: Երկրորդ գնդակը «Շիրակ»-ը խփեց արդեն երկրորդ խաղակեսում: Դուբլի հեղինակ դարձավ Ժան-Ժակ Բուգուհինը, ով աչքի ընկավ արդեն 66-րդ րոպեին` օգտվելով պաշտպանների սխալից:
Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց արդեն Բոսնիա և Հերցոգովինայում:
1
Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank
2
Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank
3
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
4
AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest
5
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects



