Ուգանդացի 70-ամյա կինը երկվորյակների է լույս աշխարհ բերել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուգանդացի 70-ամյա կինն արտամարմնային բեղմնավորման միջոցով երկվորյակների է լույս աշխարհ բերել՝ դառնալով պատմության մեջ ամենատարեց կանանցից մեկը, որ ծննդաբերել է: Այս մասին հայտնում է The Independent-ը։
Ուգանդայի բնակչուհի Սաֆինա Նամուկվայան երկվորյակներ է լույս աշխարհ բերել (տղա և աղջիկ) մայրաքաղաքի հիվանդանոցում, որտեղ նա նախկինում ենթարկվել է արտամարմնային բեղմնավորման: Կնոջը կեսարյան հատում են արել, նորածիններին տեղավորել են ինկուբատորում (ծնվել են 31 շաբաթականում), երկուսի վիճակն էլ կայուն է։ Նշվում է, որ 2020 թվականին նա նույն հաստատությունում աղջիկ էր լույս աշխարհ բերել՝ կրկին արտամարմնային բեղմնավորման միջոցով։
Ինքը՝ կինը, ուգանդական Daily Monitor թերթին տված մեկնաբանության մեջ ասել է, որ հղիությունը բարդ է անցել, քանի որ զուգընկերը լքել է իրեն, երբ իմացել է, որ կինը երկվորյակների է սպասում։
2019 թվականին Հնդկաստանում 73-ամյա կինն արտամարմնային բեղմնավորման միջոցով երկվորյակ աղջիկներ էր լույս աշխարհ բերել: Նա համարվում է աշխարհի ամենատարեց կինը, որ ծննդաբերել է։