Պարագվայի պատգամավորը զոհվել է ինքնաթիռի վթարի հետևանքով
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
4 մարդ, այդ թվում Պարագվայի խորհրդարանի պատգամավորը, զոհվել է երկրի արևելքում փոքր ինքնաթիռի կործանման հետևանքով։ Այս մասին հայտարարել է օրենսդիր մարմնի ստորին պալատը։
«Դեկտեմբերի 2-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Սան Պեդրո դեպարտամենտի Գուայբիի շրջանում ավիավթարի հետևանքով մահացել է պատգամավոր Ուոլթեր Արմսը (Ազգային հանրապետական ասոցիացիա Իտաուայի դեպարտամենտից): միջադեպի հետևանքով զոհվել է ևս երեք մարդ, այդ թվում՝ օրենսդիրի եղբայրը»,- ասված է հաղորդագրությունում։
Պատգամավորների պալատը նաև հայտնել է, որ Կոնգրեսում եռօրյա սուգ է հայտարարվել Արմեսի մահվան կապակցությամբ։
Ինչպես գրում է Ultima Hora թերթը, նախնական տվյալներով՝ ինքնաթիռը, որում չորս մարդ է եղել, թռիչքի ժամանակ հարվածել է ծառին։