Համազգեստի հանդեպ հարգանք, հայրենասիրություն․ երկրին պետք են պատրաստված, գրագետ սպաներ․ ՊՆ
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է ապագա հետախույզի խոսքերը․
«Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն եմ ավարտել: Համազգեստի հանդեպ հարգանք, հայրենասիրություն, ծնողների դաստիարակություն, ամեն ինչ միախառնվել է ու ամրապնդել իմ այն գիտակցումը, որ երկրին պետք են պատրաստված, գրագետ սպաներ:
Եվ այժմ ես պատրաստվում եմ դառնալ հետախուզական դասակի հրամանատար: Սիրում եմ իմ մասնագիտությունը, հատուկ նշանակության ստորաբաժանումում ծառայելու համար կհաղթահարեմ բոլոր դժվարությունները: Հպարտ եմ ու ոգևորված, որ վարժանքից հետո հրամանատարը իմ գործողություններին ամենաբարձր գնահատականը տվեց:
Առաջին թռիչքից սկսած վստահ կատարել եմ վարժությունը, երկու ոտքերիս վրա կանգնելով` վայրէջք կատարել: Մինչև անկարգելի բացվելը անչափ հետաքրքիր է. երեք վայրկյան զգում ես ազատ անկման վայելքը: Հետո արդեն պարզապես հիշում ու կատարում ես հրահանգիչների ցուցումները։
Լինում է՝ որոշ բաներ մոռանում ենք, բայց այնպիսի պատրաստություն ենք անցել, որ ցանկացած իրավիճակից կարողանանք դուրս գալ: Գործնական վարժանքները մեզ սեփական ուժերի հանդեպ վստահություն են տվել»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together




