Շաբոյանը ստում է. ԱՎԾ մասնագետը թվեր ներկայացրեց (տեսանյութ)
VIDEOՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն երեկ տեղեկացրել է, որ ալյուրի գինը տարվա ընթացքում նվազել է մինչև 30 տոկոսով, ինչին ի պատասխան՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հակադարձել է, թե ինչու դրան զուգահեռ հացի գինը չի իջնում: Շաբոյանը բացատրել է, որ հացի գինը նույնպես նվազել է տարվա ընթացքում 10 տոկոսի չափով:
Այսօր ԱՎԾ մասնագետ Գուրգեն Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Past.am-ի հարցին, ներկայացրեց թվեր, որոնք խիստ հակասում են Շաբոյանի ներկայացրած թվերին: Պարզվում է, որ 2015-ի դեկտեմբերին 2014-ի դեկտեմբերի համեմատ հացամթերքի գներն աճել են 0,4 տոկոս, այլ ոչ թե ինչպես Շաբոյանն է հավաստիացրել, նվազել 10 տոկոսի չափով: Սկզբից մասնագետը չցանկացավ ներկայացնել ցորենի, ալյուրի գնի վերաբերյալ վիճակագրությունը՝ հղում անելով դրա բացակայությանը, սակայն երբ պնդեցինք, թե ինչպես է Շաբոյանն այդ դեպքում ներկայացրել թվեր, ասաց, որ 2015-ի նոյեմբերին 2014-ի նոյեմբերի համեմատ ալյուրի գինը ընկել է միջինը 14 տոկոսով:
Մեկնաբանության մանրամասները՝ տեսանյութում.
Լիլիթ Լալայան