Հայաստանի հավաքականի ավագ Ռոման Բերեզովսկին հայտարարել է կարիերայի ավարտի մասին
SPORTՀայաստանի հավաքականի ավագ, Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ավելի քան 20 տարի ելույթ ունենալով բարձր մակարդակով, որոշում է կայացրել ավարտել կարիերան:
«Իսկապես որոշել եմ ավարտել խաղացողի կարիերան: Այժմ աշխատում եմ Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմի մարզչական շտաբում: Հարմարվում են նոր աշխատանքին, մարզչական գործընթացն եմ յուրացնում: Խոստովանում եմ, որ ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել: Ես պլանավորում էի խաղալ, բայց Հայաստան-Պորտուգալիա խաղից հետո մտքափոխվեցի:
Պետք է լավատեսորեն նայել շուրջբոլորը տեղի ունեցող իրադարձություններին: Ավելի լավ է լինել հեռանկարային մարզիչ, քան ծերացող մարզիկ»,- նշել է Բերեզովսկին nvspb.ru-ի հետ զրույցում:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



