Իսրայելը խոստացել է ՀԱՄԱՍ-ի գրոհայինների «համաշխարհային որս» իրականացնել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայության (Շին Բեթ) ղեկավար Ռոնեն Բարը հայտարարել է, որ Իսրայելը կվերացնի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բոլոր անդամներին ամբողջ աշխարհում, գրում է Times of Israel թերթը՝ վկայակոչելով Բարի հայտարարությունը։
«Կաբինետը մեզ հանձնարարել է վերացնել ՀԱՄԱՍ-ը: Եվ մենք մտադիր ենք դա անել: Բոլորին և ամենուր՝ Գազայի հատվածում, Հորդանան գետի Արևմտյան ափին, Լիբանանում, Թուրքիայում և Քաթարում», – մեջբերում է թերթը Բարային:
Պարբերականի փոխանցմամբ՝ Բարը նշել է, որ այդ նպատակին հասնելու է նույնիսկ այն դեպքում, եթե դրան հասնելու համար մի քանի տարի պահանջվի։ Բարը նաև խոստովանել է, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից առաջ երկրի հետախուզական ծառայությունը ձախողել է իր առաքելությունը, սակայն վստահեցրել է, որ Շին Բեթն արդեն «դասեր է քաղում» այդ օրվա անհաջողություններից և դրանք կիրառում իր աշխատանքում։