Yerevan, 26.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իրանը Բաքվում սահմանադրական հեղաշրջո՞ւմ էր նախապատրաստում 

INTERNATIONAL NEWS

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բաքվի՝ ծանր հանցագործությունների դատարանում կքննվի երկրում հայտնաբերված այն լրտեսական խմբի գործը, որին կասկածում էին Իրանի հետախուզական ծառայությունների հետ աշխատելու մեջ: 
Նշենք, որ այդ անձինք բերման էին ենթարկվել Ադրբեջանի ՆԳՆ, Պետական անվտանգության ծառայության եւ Ադրբեջանի գլխավոր դատախազության համատեղ գործողությունների արդյունքում։ Նրանց համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ օպերատիվ միջոցառումների շրջանակում ճնշվել են «հանցավոր» գործողություններ, որոնք ծրագրել էին իրականացնել Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, որոնք հավաքագրվել էին Իրանի հետախուզական ծառայությունների կողմից կրոնական քարոզչության միջոցով։ Հայտարարության մեջ ասվում է նաեւ. «Ռուֆուլլա Ախունդզադեն եւ նրա որդին՝ Ալմուրսալ Ախունդզադեն, ովքեր համագործակցում էին Իրանի հետախուզական ծառայությունների հետ, մշակել են Ադրբեջանի տարածքում զինված անկարգություններ կազմակերպելու գործողությունների ծրագիր՝ նպատակ ունենալով ստեղծել «Քարիմա» պետություն՝ բռնի կերպով փոխելով սահմանադրական համակարգը։ Ադրբեջանի՝ հասարակական գործիչների եւ պաշտոնյաների մահափորձերի համար ստեղծել հատուկ դիմադրության ստորաբաժանումներ։ Այս ծրագրի շրջանակներում Ռուֆուլլա Ախունդզադեն հատուկ խմբեր է ստեղծել WhatsApp-ում, Telegram-ում եւ այլ մեսենջերներում:

Ախունդզադեն ծրագրել էր նաեւ խմբավորման անդամներին Իրան ուղարկել՝ կրոնական կրթություն ստանալու պատրվակով, սակայն իրականում նրանց ներգրավել զորավարժություններին եւ ներգրավել անօրինական զինված ծայրահեղական կազմակերպությունների մեջ։ Արտասահմանյան հետախուզական ծառայությունների հետ գաղտնի համագործակցության մեջ ներգրավված անձանց բացահայտմանն ուղղված հաջող գործողություններից հետո Ախունդզադեն հրամայել է փակել իր ստեղծած մեսենջեր խմբերը, եւ խմբի անդամները որոշ ժամանակ ակտիվ չեն եղել սոցիալական ցանցերում։ Խմբի անդամները նաեւ միջոցներ են ուղղել արտերկրից՝ Ադրբեջանում կրոնական արմատականությունը խթանելու եւ այլ դիվերսիոն գործողություններ ֆինանսավորելու համար»: 

ՀԳ․ Մենք լավ գիտենք Ադրբեջանի գործելաոճը. որեւէ երկրի դեմ իր հանցագործություններն արդարացնելու համար նախ սկսում է այդ երկրին մեղադրել տարբեր աշխարհաքաղաքական մեղքերի մեջ: Դրա վառ օրինակը մենք ունեցել ենք բազմիցս. Հայաստանի նկատմամբ ռազմական հանցագործություններ սկսելուց առաջ, որպես կանոն, սկսում են հայտարարել, թե իբր Հայաստանը ռազմական ագրեսիա է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին: Ուստի այս լրատվությանը կարելի է հավատալ վերապահումով. գուցե Ադրբեջանն ինքն է ցանկանում Իրանում նման գործողություններ իրականացնել եւ դրա համար հող է նախապատրաստում:

 

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor