Ադրբեջանը հերքել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու մասին լուրերը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Որոշ լրատվամիջոցներում ու սոցցանցերում տարածված լուրերը Ադրբեջանի կողմից Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման մասին չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Ադրբեջանի մեդիայի զարգացման գործակալությանը հղումով։
«Այդ «տեղեկությունը» սուտ է։ Ադրբեջանը հրետանային արկեր չի արտադրում, իսկ սոցցանցերում տարածված լուսանկարը, որում Ուկրաինայի դրոշով տղամարդ է պատկերված, երկրի հետ որևէ կապ չունի»,- ասված է հայտարարության մեջ։
Գործակալությունը նաև կոչ է արել ցոցցանցերի օգտատերերին ու լրատվամիջոցներին «զգոն լինել ու չհավատալ չստուգված տեղեկություններին»։
Նշենք, որ ավելի վաղ ուկրաինացի մի լրագրող իր թելեգրամյան ալիքում հայտնել էր, որ Ուկրաինան, իբրև, մեկ այլ պետության տարածքում խորհրդային հաուբիցների համար 122 մմ տրամաչափի արկերի արտադրություն է կազմակերպել։ Նա չէր նշել, թե որ երկրի մասին է խոսքը, սակայն հաղորդագրության հետ մեկտեղ նաև ֆոտոռեպորտաժ էր ներկայացրել արտադրամասից, իսկ օգտատերերը լուսանկարներում ադրբեջանական Palladium ընկերությունների խմբի պորհրդանիշներով տեղեկատվական ստենդեր էին նկատել։