Էրդողանը նոր պահանջ է ներկայացրել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սպասում է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ մատակարարմանը՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դիմումի վավերացման գործընթացն ավարտելու համար։ Այս մասին հայտնում է թուրքական Veryansin TV հեռուստաալիքը՝ երկրի ղեկավարին հղումով։
«Որպես նախագահ՝ ես իմ ներդրումն եմ ունեցել, բայց նաև ակնկալիքներ ունեմ։ ԱՄՆ-ն պետք է համաձայնության գա դրա շուրջ (F-16-ի վաճառքը Թուրքիային - խմբ․) իր Կոնգրեսի հետ, որպեսզի կարողանանք այս քայլերը (ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դիմումը վավերացնելը - խմբ․) միաժամանակ ձեռնարկենք»,- ասել է Էրդողանը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն F-16 կործանիչներ է ուղարկում Հունաստան, սակայն հրաժարվել է դրանք մատակարարել Թուրքիային, չնայած այն հանգամանքին, որ Անկարան արդեն գումար է տրամադրել դրանց համար։