Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հայաստանում ժողովրդավարությունը խարխլված է, իշխանությունն իր շահերի համար ոտնահարում է ամենաթանկարժեք բանը՝ ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեկտեմբերի 5-ին Ալավերդիում իշխանազավթում տեղի ունեցավ: Այսպիսին է փորձագիտական հանրույթի կարծիքը ոչ իշխանական համայնքապետ ունեցող քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում էր հանրությանը՝ որ պահին ժողովուրդը ցանկանա, կհեռանանք, բայց իրականությունն այլ է. ՔՊ-ն ցանկանում է իշխանություն ունենալ ամենուր: «Հայաքվե» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը իրականացնում են ժողովրդի իշխանության բռնազավթում:

«Ալավերդիի, «Հայաքվեի» և բազմաթիվ այլ դեպքեր վկայում են այն մասին, որ չի գործում ՀՀ Սահմանադրության երկրորդ հոդվածը, այն է՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Տեղի է ունենում ժողովրդի իշխանության բռնազավթում: Կոնկրետ Ալավերդի համայնքում ժողովրդի քվեով քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել էր Արկադի Թամազյանը: Առանց գործող քաղաքապետի և նրա աշխատակազմի գործունեության խնդիրների վերաբերյալ իրավական հիմնավորում ներկայացնելու, առանց քաղաքական հիմնավորում ներկայացնելու, չգիտեմ, թե ինչ՝ շանտաժի, քաղաքական կոռուպցիայի, թե պաշտոն առաջարկելու ճանապարհով, իրենց կողմ մարդ «վերցնել», առանց որևէ հիմքի անվստահություն հայտնել և Ալավերդի քաղաքում իրենց ձեռքը վերցնել քաղաքային իշխանությունը, սա ոչ այլ ինչ է, քան իշխանության բռնազավթում: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա վարչախումբն այլևս դուրս են Սահմանադրությունից և օրենքներից, վեր են կանգնում դրանցից: Հետևապես ժողովրդավարությունն արժեք համարող բոլոր ուժերի պարտքը, պարտականությունը պետք է լինի ժողովրդին վերադարձնել իր իշխանությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը:

Սա դեպի բռնապետություն գնացող ճանապա՞րհն է: «Իհարկե, որովհետև Սահմանադրության առաջին հոդվածն ասում է, որ ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն է: Այս պրոցեսն այդ հոդվածի առնվազն երկու՝ իրավական և ժողովրդավարական տարրերին հակասում է: Սահմանադրության երկրորդ հոդվածն ասում է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է հանրաքվեների, ընտրությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով: Այստեղ տեղական ինքնակառավարումը, որը ժողովրդավարության ուղիղ դրսևորում է, գերեզմանվում է, ժողովրդավարության այդ սկզբունքը ոտնահարվում է ամենակոպիտ ձևով ոստիկանական ուժերի մասնակցությամբ: Ոստիկանությունը ևս, որպես պետական մարմին, աշխատում է քաղաքական իշխանության պատվերի ներքո, երբ կոպիտ միջամտություն է ցույց տալիս տեղական ինքնակառավարմանը: Ալավերդին միակ դեպքը չէ, կարող ենք հիշել Վանաձորը, Սիսիանը, Ամասիան, Վեդին և այլն: Ալավերդին «մարսելու» դեպքում հաջորդն այլ համայնքի վրա են «հարձակվելու» և այսպես շարունակ: Բոլոր ՏԻՄ-երում իրենք ուզուրպացնելու են իշխանությունը: Ժողովրդավարության փշրանքների հետևողական վերացումը բռնապետության տանող ամենաուղիղ ճանապարհն է»,-նշում է մեր զրուցակիցը:

Հայաստանի քաղաքացիների կամքի դրսևորումն էր նաև «Հայաքվեի» օրինագիծը, որը մերժվեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կողմից: Սողոմոնյանն ասում է՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում բովանդակային քննարկում տեղի չունեցավ: «Պետաիրավական հարցերի հանձնաժողովը գլխադասային հանձնաժողով է, որը պետք է մեր նախագծի իրավական հիմքը քննարկեր: Բայց տեղի չունեցավ իրավական հիմքի քննարկում, փոխարենը ՔՊ խմբակցության ներկայացուցիչների կողմից պոպուլիստական ճառեր հնչեցին՝ նախկինների, թալանի, բանակի, 80-ականների զենքի մասին: Այդ ամենը կապ չուներ մեր օրինագծի հետ, որն ուղղված էր դեպի ապագան:

Այն ոչ թե դատապարտում էր նախկինների, ներկաների կամ չգիտեմ ում արած-չարածը, այլ այն, որ Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը կամ Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը պետք է պատասխանատվության հանգեցնի: Այդպես էլ իրավական հիմնավորում տեղի չունեցավ, ըստ էության, միտումնավոր կերպով տապալվեց հարցի քննարկումը, ապա և ՔՊ-ի կողմից մերժվեց օրինագծի քննարկումն ԱԺ լիագումար նիստում: Այս նախագիծն Ազգային ժողով էր հասել ժողովրդի 58 հազար քվեով, այն արժանի էր քննարկվելու ԱԺ լիագումար նիստում: Սա շատ կոպիտ ոտնահարում էր ժողովրդավարության դրույթի, Սահմանադրության, իրենց իսկ ընդունած կառավարության ծրագրի: Այս մասին ասվում է, բայց իրենք ոչ մի արձագանք չեն տալիս: Սա նույնպես բռնապետության վառ դրսևորում է:

Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ուղիղ ժողովրդավարության պրոցես է տեղի ունեցել, որ քաղաքացիական նախաձեռնության օրինագիծ է մտել ԱԺ, բայց այն անգամ չի քննարկվել: Մի կարևոր հանգամանք էլ կա, որ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական երաշխավորությամբ եթե քաղաքացիական նախաձեռնության օրենքի նախագիծը մերժվում է իրավասու մարմնում, տվյալ դեպքում՝ խորհրդարանում, ապա պետք է դրան այլընտրանք առաջարկվի, քանի որ հարցն ակտուալ է: Առանց այդ այլընտրանքն առաջարկելու այն ուղղակի մերժվում է քաղաքական նկատառումներից ելնելով: «Հայաքվեի» օրինագծի նկատմամբ նման կեցվածքը, նրանց այս որոշումը ցույց է տալիս, որ Հայաստանում ժողովրդավարությունը խարխլված է, իշխանությունն իր շահերի համար ոտնահարում է ամենաթանկարժեք բանը՝ ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները»,-ընդգծում է նա:

Բռնապետության տանող ճանապարհին ճնշվում է այլակարծությունը: Ինչպես փաստում են փորձագետները, մի քանի տասնյակ քաղբանտարկյալները դրա վառ ապացույցն են: Օրինակները շատ են, երբ կալանքն օգտագործվում է ոչ թե որպես խափանման, այլ պատժի միջոց՝ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյան, որն ամիսներ շարունակ կալանավորված մնաց, Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյան, որի խափանման միջոցը փոփոխելու դիմումները մերժվում են, Արմեն Աշոտյան, որը ամիսներ շարունակ կալանքի տակ է, հանրային քրեական հետապնդումներ այլ հասարակական, քաղաքական գործիչների հանդեպ, որոնք համաձայն չեն իշխանության վարած քաղաքականության հետ: Արդյո՞ք այս գործողություններն ուղղված չեն քաղաքացիներին, որոնք կփորձեն իրենց բողոքի ձայնը բարձրացնել:«Յուրաքանչյուր մտահոգ քաղաքացու, ով իր ազգային-պետական շահերի ու ազատության համար փորձում է ձայն բարձրացնել, բողոք արտահայտել, թիրախավորում են, հատկապես նրանց, ովքեր ազդեցիկ են: Այդ մարդկանց նկատմամբ իրականացվում է պատիժ, կալանավորումը պատժի միջոց է: Կալանքի դեպքերը դիտարկելիս հասկանում ենք, որ դրանք ապօրինի են, դրանք իբրև թե պատշաճ վարքագիծ ապահովելու համար են, բայց իրականում կալանավորում են որպես պատիժ:

Օրինակ՝ Վանաձորի քաղաքապետը երկու տարուց ավելի կալանավորված է: Կամ, ասենք, Բրյուսովի անվան համալսարանի նախկին դեկան Ցոլակ Ակոպյանի դեմ քրեական գործ են հարուցում և կալանավորման հարց քննարկում միայն նրա համար, որ նա որպես դեկան ստորագրել է քննական տեղեկագիրը: Յուրաքանչյուր քաղաքացու, որը ցանկանում է իրեն դրսևորել, իր քաղաքացիական հանձնառություններն իրացնել, հարազատ մարդիկ հաստատ կասեն՝ «քեզ պե՞տք է, քեզանով հարց չի լուծվում, տեղդ նստի, գործ չունես, չես տեսնում, թե ինչեր են տեղի ունենում և այլն»: Իշխանությունը սա անում է վախի մթնոլորտ ապահովելու և իրենց պոտենցիալ բոլոր հակառակորդներին շարքից հանելու համար իրենց բռնապետությունը հաստատելու նպատակով: Հակառակ դեպքում ինչպես բացատրել, որ ԱԺ նախագահը թքում է մարդու երեսին, ոչինչ տեղի չի ունենում, Էդգար Ղազարյանին դաժանաբար ծեծում են, ծեծողների ինքնությունը պարզվում է, բայց նրանք չեն ձերբակալվում: Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ այս կարգի բռնաճնշումներ, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներ տեղի չեն ունեցել»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor