Yerevan, 21.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ամենաճիշտ» հողի, անձրևի, արևի ու ագավայի «ամենաճիշտ» ըմպելիքը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ օրս ստեղծվել են տեկիլայի անհավատալի քանակության տեսակներ։ Որոշ արտադրողներ թողարկում են մատչելի գներով խմիչքներ, որոնք գրեթե բոլորը կարող են իրենց թույլ տալ (դե, գոնե Մեքսիկայում), մյուսները մասնագիտանում են այնպիսի էլիտար ըմպելիքների մեջ, որոնք իրենց բույրի բարդությամբ համեմատելի են լավագույն վիսկիների հետ: Սակայն այդ բոլոր տեկիլա արտադրողների մեջ առանձնանում է Don Julio տեկիլան։ Այդ ըմպելիքը շատ գիտակների համար յուրատեսակ չափանիշ է: Ինչպես և կարելի է կռահել, ալկոհոլային այդ խմիչքն իր անունը ստացել է իր ստեղծողի պատվին: 1942 թվականին դոն Խուլիո Գոնսալես Էստրադան գնել է մի փոքրիկ գործարան, որը նա անվանել է La Primavera, ինչը թարգմանվում է որպես «գարուն»։

Հենց սկզբից Դոն Խուլիոն իր առջև նպատակ էր դրել արտադրել «ամենաճիշտ» տեկիլան: Այդ մոտեցումը ենթադրում էր բոլոր տեխնոլոգիական գործընթացների առավել մանրակրկիտ պահպանում և ամենաբարձր որակի հումքի ընտրություն: Ի վերջո, ինչպես Դոն Խուլիոն իրավացիորեն պնդում էր, անհնար է լավ հյութ ստանալ անորակ ագավայից: Այդ պատճառով էլ նա գործարան է գնել հենց Խալիսկո նահանգում։ Մեքսիկական այդ նահանգը հայտնի է եղել որպես կապույտ ագավայի աճեցման լավագույն վայր դեռ Դոն Խուլիոյի ծնվելուց շատ առաջ: Այդտեղ է «ամենաճիշտ» հողը, «ամենաճիշտ» անձրևը, «ամենաճիշտ» արևը, և այդտեղ են «ամենաճիշտ» հիմադորները, որոնք աճեցնում են կապույտ ագավա (որն, ի դեպ, աճում է 7-ից 10 տարի), և որից կարելի է պատրաստել «ամենաճիշտ» տեկիլան:

Հարկ է նշել, որ Դոն Խուլիո Էստրադան պատկանում էր այն մարդկանց կատեգորիային, ովքեր բոլորովին չեն բավարարվում իրենց շրջապատող աշխարհի անկատարությամբ, ովքեր պայքարում են դրա դեմ և հասնում են իրենց նպատակին։ Եվ դա՝ չնայած այն բանի, որ նրան չորս տասնամյակ է պահանջվել իր տեկիլան կատարելության հասցնելու համար: Սկզբում նա խմիչք էր արտադրում բացառապես անձնական օգտագործման համար։ Հետո նա համարեց, որ այդ ալկոհոլը կարելի է առաջարկել հարազատներին։ Պարզվեց, որ նրանք այդ ըմպելիքի գիտակներ էին (ինչպես և շատ մեքսիկացիներ) և արագորեն տարածեցին «Դոն Խուլիոյի տեկիլայի» համբավը ողջ Մեքսիկայում: Բայց միայն 1987 թվականին են հայտնվել առաջին շշերը, որոնց պիտակների վրա գրված է եղել Don Julio։

Դա Tequila Reserva de Don Julio-ն էր, որն իր մաքուր համով տպավորել է նույնիսկ մեքսիկացիներին։ Դրան հետևողականորեն հաջորդել են բարձր որակի տեկիլաների այլ տեսակներ՝ մինչև հինգ տարի հնեցման: Արդեն 2005 թվականին Don Julio տեկիլան դարձել էր աշխարհահռչակ բրենդ, որն էլ գրավել է Diageo խոշոր ալկոհոլային հոլդինգի ուշադրությունը։ Չնայած բարձր գնին, արտադրության գնման գործարքը շատ արագ է կատարվել: Պետք է հարգանքի տուրք մատուցել նոր սեփականատիրոջը, քանի որ սեփականության իրավունքի փոփոխությունը չի ազդել արտադրվող ալկոհոլի որակի վրա։ Ավելին, Դոն Խուլիո տեկիլան կոնցեռնի մեծ հնարավորությունների շնորհիվ կարողացել է դուրս գալ նոր շուկաներ և զբաղեցնել իր արժանի տեղը աշխարհում։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education Competition