Ռուսաստան-ՆԱՏՕ ուղիղ բախման սպառնալիքը երբեք այսքան իրական չի եղել. Մեդվեդև
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախման սպառնալիքը՝ երրորդ համաշխարհային պատերազմին անցումով, երբեք այսքան իրական չի եղել Կուբայի հրթիռային ճգնաժամից ի վեր։ Նա այդ մասին գրել է իր թելեգրամյան ալիքում:
«Կուբայի հրթիռային ճգնաժամից ի վեր Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախման սպառնալիքը, որը կհանգեցնի երրորդ համաշխարհային պատերազմի, երբեք այսքան իրական չի եղել»,- գրել է նա։
Նա նաև հավելել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը շանտաժի է ենթարկում Կոնգրեսին, որպեսզի Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթ հատկացվի:
Մեդվեդևի խոսքով՝ «Բայդենի վարչակազմն ու Ուկրաինայի իշխանությունները, բնականաբար, կստանան գումարը, որպեսզի ամեն գնով շարունակեն բիզնեսը պատերազմի ժամանակ»։
«Եվ այս գումարի համար արյան նոր գետեր կհոսեն, որոնց պատասխանատվությունը կրում է Բայդենների ընտանիքը և նրանց բանդերական սրիկաները»,- գրել է նա։