Ավարտվել է Արագյուղ ու Քարաշամբ բնակավայրերը միմյանց կապող ավտոճանապարհի հիմնանորոգումը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավարտվել է Տ-6-3, /Հ-4/ (Արագյուղ) – /Հ-5/ ավտոճանապարհի 3.7կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Ճանապարհն անցնում է Կոտայքի մարզով և միմյանց է կապում Արագյուղ ու Քարաշամբ բնակավայրերը։
Ճանապարհը մինչ հիմնանորոգումը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում։ Ամբողջովին հիմնանորոգվել է ճանապարհի հիմքը‚ տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ‚ ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։
Բարեկարգված ճանապարհի միջոցով կհեշտանա երթևեկությունը Հրազդանից դեպի Արագածոտնի‚ Շիրակի և Լոռու մարզեր։
Հիմնանորոգումը կատարել է «Լիլիթ-87» ՍՊԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։
Հիմնանորոգումն իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



