Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության հարցեր
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայում կայացել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՌԴ կառավարությունից:
Ըստ տարածված հաղորդագրության՝ կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության արդիական մի շարք հարցեր, որոնք ընդգրկված են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների օրակարգում:
Հանձնաժողովի համանախագահներն ընդգծել են առևտրի զարգացման դրական դինամիկան, որը հաստատում է երկկողմ համագործակցության արդյունավետությունը: Հանդիպման ընթացքում նշվել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության աճը 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 20 տոկոս՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Բացի այդ, կողմերը վերահաստատել են համագործակցության բոլոր ուղղություններով ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը: