Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կանդայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ պայմանավորվածություններին․
«Կանադան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որը վերահաստատում է երկկողմ երկխոսություն հաստատելու և խորացնելու իրենց մտադրությունը և հայտարարում է երկու երկրների կողմից առաջարկված վստահության ամրապնդման և բարի կամքի մասին։
Կանադան ողջունում է 2 ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրականորեն նշում է այն աջակցությունը, որ երկրները միմյանց հայտարարել են միջազգային կառույցներում։ Մենք ընդունում ենք քաղաքական երկխոսության այս աննախադեպ բացումը՝ որպես երկու երկրների միջև ընթացող խաղաղ գործընթացին ուղղված քայլ։
Մենք գովում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված համատեղ ջանքերի համար։ Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային քաղաքական լուծմանը՝ հիմնված Հելսինկյան սկզբունքների վրա, և խրախուսում Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման հետագա կոնկրետ միջոցառումները։
Կանադան խրախուսում է կողմերի միջև երկխոսության շարունակությունը և հանձնառու է մնում Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը աջակցելուն»։