Մեծ Բրիտանիան նախազգուշացրել է նոր գլոբալ սպառնալիքի մասին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեծ Բրիտանիան նախազգուշացրել է, որ Պանամայի ջրանցքում երաշտը և Սուեզի ջրանցքում բեռնատար նավերի վրա հարձակումները կարող են սահմանափակել երթևեկությունը կարևոր առևտրային ուղիներով։
Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ եթե իրավիճակը հնարավորինս շուտ չփոխվի, ապա համաշխարհային առևտրի համար հետևանքները աղետալի կլինեն։ Պանամայի իշխանությունն իր հերթին հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերն ամենաչորն էր տարածաշրջանում վերջին 70 տարվա ընթացքում:
Այդ ֆոնին իշխանություններն առաջին անգամ կրճատել են նավերի անցումների թիվը, որը մինչև փետրվար կսահմանափակվի օրական 18-ով։ Ջրանցքի ղեկավարության տվյալներով՝ որոշ նավեր հերթում սպասել են միջինը 13 օր։ Աճող ձգձգումների պատճառով ընկերությունները ստիպված են եղել նավերն ուղղորդել դեպի ավելի թանկ երթուղիներ։
Մյուս կողմից Սուեզի ջրանցքում անսպասելի հարձակումների շարքը նավերի վրա, որոնք ապրանքներ էին տեղափոխում Իսրայել, ցնցեցին համաշխարհային հանրությանը։ Սուեզի ջրանցքի աշխատանքի խափանումները կհանգեցնեն ապրանքների ինքնարժեքի բարձրացման, քանի որ Պանամայի ջրանցքից օգտվելու գները արագորեն աճել են մինչև միլիոնավոր դոլարներ մեկ նավի անցման համար: