«Ալ Քաիդան» սպառնում է «իրեն վերադարձնել» Իսպանիայի Սեուտա եւ Մելիլիա քաղաքները
INTERNATIONAL NEWS«Իսլամական Մաղրիբի երկրներում «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը տարածել Է տեսագրություն՝ Իսպանիայի Սեուտա եւ Մելիլիա քաղաքներն «իրենց վերադարձնելու»՝ մահմեդականներին հղված կոչով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Europa Press գործակալությունը:
Ավելի քան 20 րոպե տեւողությամբ տեսահոլովակում ահաբեկիչները «դիմում են մահմեդականների զգացմունքներին եւ հորդորում՝ իրենց վերադարձնել երկու քաղաքները»:
«Իսլամական Մաղրիբի երկրներում «Ալ Քաիդան» նաեւ դիմում Է Լիբիայի բնակչությանը, որը պետք Է «հրաժարվի կեղծ ժողովրդավարության հաստատումից եւ դադարի ահաբեկչությունը կապել իսլամիստական խմբավորումների գործունեության հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



