Իրանը կստորագրի ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը և աշխատանքները կսկսի Հայաստանից
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) այս ամսվա վերջին համաձայնագիր կստորագրեն ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ILNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի տնտեսական հարցերով արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարիին։
«Համաձայնագիրը կստորագրվի Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում դեկտեմբերի 25-ին», - ասել է Սաֆարին Իրանի արտահանման ներուժին նվիրված ցուցահանդեսից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Փոխնախարարը նաև հայտարարել է, որ «աշխատանքները կսկսվեն Հայաստանից»։ Բացի այդ, Թեհրանը հույս ունի, որ ԱԱԳ համաձայնագիրը կմեծացնի Ռուսաստանի և Բելառուսի հետ առևտրի ծավալները։
Օրեր առաջ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն իր հերթին հայտարարել էր, որ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ԱԱԳ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել դեկտեմբերին։