Թոքաբորբի նոր տեսակի բռնկումից հետո Չինաստանը հանրային վայրերում դիմակների կրման ռեժիմ է մտցրել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Covid-ի համավարակից հետո Չինաստանը կրկին դիմակի կրման ռեժիմ է սահմանել հասարակական վայրերում։ Այս անգամ դրա պատճառը միկոպլազմային թոքաբորբն է, հայտնում է strana.ua-ն։
Ինչպես կորոնավիրուսի ժամանակ, այնպես էլ հիմա իշխանությունները կպատժեն սանիտարական նորմերին չհետևելու համար: Դիմակ չկրելու համար նախատեսված է 500 յուան տուգանք։ Հաղորդվում է նաև, որ սահմանված պահանջները չկատարելու համար պատիժ է համարվում մինչև 10 օր կալանքը։
Չինաստանում հիվանդությունների վերահսկման կենտրոնի առաջատար փորձագետի խոսքով՝ COVID-19-ի նոր շտամները նպաստել են թոքաբորբի ներկայիս բռնկմանը։ Բնակչության ամենախոցելի խումբը 15-ից 59 տարեկան մարդիկ են, և հիվանդացության դեպքերը շարունակում են աճել՝ ծանրաբեռնելով առողջապահական համակարգը։ Այս կապակցությամբ Չինաստանի կառավարությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս վերապատվաստում կատարել։