Արևմուտքը փորձում է քանդել Մոսկվայի կապերը ԱՊՀ երկրների հետ. Լավրով
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը չէր ցանկանում վիճել արևմտյան պետությունների հետ, բայց այժմ նրանք փորձում են քանդել Մոսկվայի կապերը ԱՊՀ երկրների հետ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ Արևմուտքի «ամենակարևոր հակառուսական էներգիան» կենտրոնացած է հետխորհրդային տարածքում՝ քանդելու կապերը նախկին Խորհրդային Միության հանրապետությունների միջև, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ըստ Լավրովի՝ Արևմտյան ինստիտուտները ու ոչ կառավարական կառույցները փորձում են ներթափանցել որոշումների կայացման մեխանիզմներ և զգայուն ոլորտներ, ինչպիսիք են իրավապահ մարմինները և սահմանների անվտանգությունը։
«Մենք այդ մասին բացահայտ խոսում ենք մեր դաշնակիցների հետ, նրանց ճնշող մեծամասնությունը, մեր գնահատմամբ, հիանալի հասկանում է Արևմուտքի մտադրությունները, մենք հասկանում ենք, որ նրանք չեն ցանկանում վիճել արևմտյան երկրների հետ, մենք նույնպես չէինք ուզում վիճել, եթե Արևմուտքը մեր դեմ պատերազմ չսկսեր: Բայց մենք տեսնում ենք, թե որքան լրջորեն է Արևմուտքը վերաբերվում տասնամյակների և նույնիսկ հարյուրամյակների ընթացքում մեզ միավորած կապերը քանդելու գործին»,- ասել է Լավրովը Դաշնային խորհրդում «կառավարական ժամի» ժամանակ։