Ազատ ոճի ըմբշամարտի հայ մարզիկները կմասնակցեն Սերբիայի, Մոնղոլիայի եւ Թուրքիայի վարկանիշային մրցաշարերին
SPORTԱզատ ոճի ըմբշամարտի հայ մարզիկները պատրաստվում են մասնակցել վարկանիշային մրցաշարերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդամյանը, մրցաշարերը երեքն են՝ ապրիլի 15-18-ը Սերբիայի մրցաշարն է , ապրիլի 25-28-ը՝ Մոնղոլիայինը, մայիսի 8-12-ը՝ Թուրքիայինը:
Վարկանիշային մրցաշարերին մասնակից մարզիկների անունները պարզ կդառնան մինչեւ փետրվարի կեսերը կայանալիք մրջազգային մրցաշարերից հետո: Փետրվարի 13-14-ը ազատ ոճայինները Կիեւում ՝ XXth Outstanding Ukrainian Wrestlers and Coaches Memorial միջազգային ներկայացուցչական մրցաշարին: «Թե քանի ուղեգիր կունենանք Օլիմպիական խաղերին դժվարանում եմ ասել, բայց որ այս պահին եղածով չենք բավարարվելու եւ էլի ենք ունենալու, դա հաստատ է»,-ընդգծեց ԱրայիկԲաղդամյանը: ՌԻՕ-2016 Օլիմպիական խաղերին Ազատ ոճի ըմբիշները մեկ ուղեգիր ունեն, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշները՝ ե րկու: