Զախարովան նախազգուշացրել է ԵՄ–ին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Եվրամիության հակառուսական պատժամիջոցների 12-րդ փաթեթի հնարավոր հաստատումը, հայտարարել է պատասխան միջոցներ ձեռնարկելու Ռուսաստանի պատրաստակամության մասին։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ավանդաբար արձագանքում ենք, ինչպես դուք լավ գիտեք, որ բոլոր միջոցները, գործողությունները և քայլերը, որոնք ձեռնարկվում են մեր երկրի դեմ ապօրինի ծրագրով, ստանում են համապատասխան արձագանք»,- ասել է նա։
ԵՄ-ի կողմից պատժամիջոցների նոր փաթեթի ընդունման դեպքում՝ պատասխան որոշումը սովորաբար մշակվում է միջգերատեսչական ձևաչափով, համապատասխան որոշումներ են կայացվում, ապա հաստատվում և իրականացվում, հավելել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը, ինչպես և բոլոր նախորդները, ավելի մեծ վնաս կհասցնի Եվրամիությանը։