Ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Թալինի, Ապարանի, Սպիտակի, Հրազդանի, Գավառի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց, Սպիտակի, Տիգրանաշենի և Սարավանի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վարորդներին կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



