ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ ռազմագերուն
INTERNATIONAL NEWSԿարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հունվարի 13-ին այցելել են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին: «Այցի ժամանակ ռազմագերուն փոխանցվել են նորություններ իր ընտանիքից, ինչպես նաև իր մասին նա որոշակի տեղեկություններ է փոխանցել իր ընտանիքի անդամներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը։
«Համաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն բանտարկյալներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և կապ ապահովի բանտարկյալների և նրա հարազատների միջև»,- նշել է Էթերի Մուսայելյանը։
Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է 2014 թվականի դեկտեմբերի 26-ին։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



