Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 131-ի
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանում տեղի ունեցած 6,2 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 131-ի, վիրավորների թիվը՝ 980-ի։ 16 մարդ անհետ կորած է։ Փրկարարները զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում փորձում են գտնել ողջ մնացածների։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Դեկտեմբերի 18-ին կեսգիշերից առաջ տեղի ունեցած երկրաշարժը մեծ ավերածություններ է արել Գանսուի և Ցինհայի նահանգներում։ Ստորգետնյա ցնցումները վնասել են ճանապարհները և էլեկտրահաղորդալարերը, ավերել ավելի քան 150 000 տուն, առաջացրել սողանքներ։
Չինաստանի տարբեր գերատեսչություններ հազարավոր աշխատողների ուղարկում են երկրաշարժից տուժած լեռնային շրջան՝ գտնելու ողջ մնացածներին և տեղավորելու անօթևան մնացած մարդկանց։
Երկրաշարժից տուժած տարածաշրջանը գտնվում է երկու բարձրավանդակների միջև՝ 1800-ից 4300 մ բարձրության վրա, ինչը բավական բարդ տեղանք է փրկարարական աշխատանքների համար։
Գանսուի նահանգի սեյսմոլոգիական կենտրոնից հայտնել են, որ տարածաշրջանում առաջիկա օրերին հնարավոր են նաև մինչև 5 մագնիտուդով հետցնցումներ՝ հաշվի առնելով դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած երկրաշարժի բնութագրերը, սեյսմիկ ակտիվությունը և այլ գործոններ։